Գնում ենք հյուսիս՝
թողած շապիկները բառերի,
որ մանկան մաշկի պես են բուրում,
թողած ողորմությունը հեգնանքի,
որով պատսպարվել ենք թվացյալ հնձաններում՝
մենությունը գրկած:
Խոնարհված եկեղեցու շաղախը հավատն էր,
հագուկապը՝ քարը:
Ժամանակը, որ հավերժ էր,
անընդհատ ու կործանարար,
մի օր իր մահաբեր հետքերն էր թողել
նաև Սրբարանի վրա...
Առաջ երկինքն էր հոգիների զբոսավայրը,
հիմա հոգիներն են երկնքին հյուրընկալում,
առաջ հարցերն ուղղում էի մորս՝
Աստվածն էր պատասխանում,
հիմա Աստծուն եմ ուղղում լռությունս՝
Մայրս է պատասխանում...
Google քարտեզում Տիգրանաշենը նշված է որպես Ադրբեջանի տարածք (լուսանկարում՝ քարտեզի հատվածը):
Այժմ չորրորդ դասարանի տրամաբանական հարց:
2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո դուք հասկանում եք, որ կա անկլավների հարց, որոնցից մեկը Տիգրանաշենն է...